-
Այսօր հունիսի 29-ին Դիլիջանում կայացավ «Հայ-վրացական ֆինանսական շուկաների» առաջին համաժողովը։
-
«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կցուցադրվի Կաննի փառատոնի այս տարվա բացման ֆիլմը` ՈՒես Անդերսոնի «Լուսնկայի թագավորությունը»:
-
Բրյուսելյան այցի շրջանակներում ԵԺԿ-ի գագաթաժողովում ելույթ ունենալով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին և նշել, որ Ադրբեջանի սադրանքները սպառնում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը, կասկածի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
-
«Լևադա» հետազոտական կենտրոնի հունիսի առաջին երկու շաբաթներին 1500 ռուսաստանցիների շրջանում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ պետական կառավարման ողջ համակարգը աստիճանաբար հեղինակազրկվում է` կորցնելով երբեմնի բարձր վարկանիշը:
-
Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար, մարշալ Հուսեյն Տանտաուին պահպանում է պաշտպանության նախարարի պաշտոնը, որ զբաղեցնում է 1991 թվականից:
-
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հարձակվելու սիրիական ցանկացած ստորաբաժանման վրա, եթե սպառնալիք տեսնի իր ազգային անվտանգության համար:
-
Հնդկաստանի արևելյան Ասսամ նահանգում հորդառատ անձրևների պատճառով գրանցվել է վերջին 8 տարիների ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղը:
-
Որոշ երկրներ ցանկանում են ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի տապալում, որպեսզի հետագայում դրա համար մեղադրեն Սիրիային:
-
Միացյալ Նահանգները համոզված է, որ Սիրիայում բռնությունների աճը վկայում է, որ նախագահ Բաշար Ասադը կորցնում է վերահսկողությունը երկրի նկատմամբ:
-
Գերմանիան ուղևորվում է տուն, և դա Իտալիայի հավաքականի կամքով, որն առարկայնորեն ապացուցեց իր բոլոր թերահավատներին, որ Իսպանիայի ընտրանու հետ եզրափակչում խաղալու իրավունքը պատկանում է իրեն: Միայն ու միայն իրեն: